Լրահոս
Օրվա լրահոսը

Շախմատի մրցաշար Ջերմուկում

Հունիս 16,2015 12:22

Հունիսի 15-ին Ջերմուկում մեկնարկեց Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի մրցաշարը: Գեոթիմը 2011 թվականից համագործակցում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ՝ աջակցելով այս մրցաշարի անցկացմանը: Տասնօրյա միջազգային մրցաշարին մասնակցում է 95 շախմատիստ Հայաստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Իրանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և այլ երկրներից: Այս հեղինակավոր մրցաշարին մասնակցում են նաև գրոսմայստերներ: Վերջին տարիներին հետաքրքրությունը մրցաշարի հանդեպ աճել է, և մասնակիցների թիվը գնալով ավելանում է: Ընդհանուր մրցանակային ֆոնդը 13 միլոն դրամ է, որից 3 միլիոնը տրամադրել է Գեոթիմը:

«Ուրախ ենք, որ Հայաստանում այս ինտելեկտուալ սպորտաձևի տարածմանը մասնակցելու հնարավորություն ունենք»,- ասել է Գեոթիմ ՓԲԸ Սոցիալական ծրագրերի ղեկավար Նառա Ղազարյանը,- «սպորտը և կրթությունը Ամուլսարի հարակից համայնքների համար Գեոթիմի սոցիալական ծրագրերի կարևոր բաղկացուցիչ են: Մենք աջակցում ենք և՛ Կարեն Ասրյանի անվան այս մրցաշարին, և՛ հունիսի 25-ից հուլիսի 5-ը կայանալիք Երիտասարդական մրցաշարին և հույս ունենք, որ Հայաստանը շախմատի ապագա նոր չեմպիոններ կունենա, որոնցից ոմանք գուցե հենց այստեղ՝ Ջերմուկում են փորձ ձեռք բերում»:

Ընկերությունը աջակցում է տարբեր կրթական ծրագրերի 2012 թվականից՝ ենթակառուցվածքների բարելավման, արվեստի, մշակութային և սպորտային տարբեր ծրագրերի միջոցով: Այս ընթացքում վերանորոգվել է Ջերմուկի արվեստի դպրոցը, մանկապարտեզը, Ամուլսարի հարակից 4 համայնքներում իրականացվել են ամառային ճամբարների, սպորտի և զարգացման ծրագրեր: Գնդեվազում, Սարավանում և Ջերմուկում հիմնվել են պարի խմբեր և երգչախումբ: Վերջին մի քանի տարում Ամուլսարի հարակից համայնքներից ընդհանուր առմամբ 200 երեխա է օգտվել այս ծրագրերից:

Այս ամառ 30 երեխա Գորայքից ամառային հանգիստը կանցկացնի Գուգարք ամառային ճամբարում: Ամուլսարի հարակից համայնքներից 8 պատանի կմասնակցի Wikimedia ճամբարին Աղվերանում, որտեղ կսովորեն Wikipedia-ի համար հոդված գրել և այլ կրթական միջոցառումների կմասնակցեն:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը Գեոթիմի համար առաջին հերթին հիմական գործառույթների պատշաճ իրականացումն է՝ հանքարդյունաբերական լավագույն փորձին համապատասխան: Դա ենթադրում է բնապահպանական և սոցիալական տեսանկյունից պատասխանատու և լավ կառավարվող գործունեություն:

Ընկերությունը կարևորում է համայնքներում հնարավորինս ընդգրկուն դրական ազդեցության ապահովումը և համարում է, որ կրթությունը համայնքի հաջողության կարևորագույն գրավականներից է:

Գեոթիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930