Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ լարվածության հետագա սրումից

Հունիս 23,2015 18:50
hyd

Վերջին օրերին  Հայաստանի  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները   կազմակերպեցին բողոքի գործողություններ,  պահանջելով  չեղյալ հայտարարել   էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը: Ըստ էության  բնակչության մեծամասնության  ցանկությունն արտահայտող այս գործընթացը անցանկալի շարունակություն ունեցավ:

Հունիսի 22-ին ոստիկանությունը  ցրեց  ցույցը: Ծեծի ենթարկվեցին եւ կալանավորվեցին ցուցարարներ, իրադարձությունները լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Տեղի ունեցածի հետեւանքով ոչ միայն տուժեցին տասնյակ քաղաքացիներ, եւ իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողներ, այլեւ տուժեց երկրի վարկը, կրկին անգամ  խաթարվեց   հասարակական հանդուրժողականության մթնոլորտը:

Ստեղծված իրավիճակը  հաղթահարելու  եւ  լարվածության  հետագա խորացումից խուսափելու նպատակով  պահանջում ենք՝  որպես առաջնահերթ  քայլ ազատ արձակել բոլոր կալանավորվածներին: Անհրաժեշտ է   առանձին քննության նյութ դարձնել  ոստիկանության կողմից անհամարժեք ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք:

Իշխանությունները պարտավոր են կատարվածի հետ կապված հետագա գործողությունները իրականացնել լիարժեք հրապարակայնության պայմաններում, ինչպես եւ քննության նյութ դարձնել հասարակայնության ներկայացուցիչների  արդարացի պահանջները:

Միաժամանակ  կոչ ենք անում բոլորին  ձեռնպահ մնալ  լարվածության  հետագա սրմանը, հասարակության պառակտմանը, երկրի վարկին  ու հեղինակությանը հարվածող եւ  հավանական միջամտությունների առիթ  տվող  գործողություններից:

Հայ Յեղափոխական Դաշնակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930