Լրահոս
Օրվա լրահոսը

«Սանիտեկ» ընկերության աշխատակիցերը դատարկում են բարիկադ դարձած աղբամանների աղբը (Տեսանյութ)

Հունիս 25,2015 10:18

Բաղրամյան պողոտայում «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած նստացույցին միացել էին հանրապետության տարբեր քաղաքների բնակիչներ, որոնց մի մասը եւս լուսացրեց Բաղրամյան փողոցում:

Nstacuyc 8 Nstacuyc 9Առավոտյան 06:00-ից տարածքում արդեն կատարվում էին մաքրման աշխատանքներ եւ միայն 07:30-ին բանակցությունից հետո «Սանիտեկ» ընկերության աշխատակիցները սկսեցին դատարկել բարիկադ դարձած աղբամանների աղբը: Նշենք, որ ցուցարարները մտավախություն ունեին, որ «Սանիտեկ» ընկերությունը ոստիկանների «պատվերն» է կատարում եւ քանդում է բարիկադը, ուստի աղբամանների դատարկման աշխատանքները կատարվեցին ցուցարարների ցանկությամբ՝ աղբամանները դատարկելով հերթականությամբ եւ անմիջապես դատարկները տեղադրելով նույն դասավորությամբ:

Nstacuyc 12 Nstacuyc 11 Nstacuyc 10 Nstacuyc 7 Nstacuyc 4 Nstacuyc 3 Nstacuyc 2 Ստեղծել են փոքրիկ տաղավար, որտեղից ջուր եւ սնունդ են բաժանում ցույցի մասնակիցներին: Եվ արդեն հերթափոխ ցուցարարները կամաց-կամաց միանում են իրենց ընկերներին:

Nstacuyc 6 Nstacuyc 5

Ի դեպ, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն «Առավոտին» հայտնեց, որ այսօր եւս անցկացվելու է ավտոերթ:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930