Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյանի վրա խաղաղ է. երգում են, պարում եւ վոլեյբոլ խաղում՝ չնայած մթին

Հունիս 27,2015 01:42

bagramyan1Այս պահին Բաղրամյան պողոտայի վրա խաղաղ իրավիճակ է: Մարդիկ շատ-շատ են, շատ ավելին, քան երեկ, բայց իրավիճակը խաղաղ է, երգում են, պարում, շատերը պառկած են, հանգստանում են:

Իսկ ահա Մաշտոցի պողոտայի վրա լարվածություն կար: Թումանյան-Մաշտոց հատվածից մինչեւ Բաղրամյան մարդկանց մի հոծ խումբ պարբերաբար փորձում էր խոչընդոտել երթեւեկությանը, կանգնեցնել երթեւեկությունը: Մեքենաների ազդանշանները ահավոր աղմուկ էին առաջացնում, պարզ չէր՝ նրանք ողջունո՞ւմ էին ցուցարարներին, թե՞ դժգոհում, որ իրենց երթեւեկը խանգարվում է: Մաշտոցի վրա նաեւ բազմաթիվ ոստիկաններ կային, որոնք փորձում էին իրավիճակը կարգավորել: Մի քանի տասնյակ մետր այն կողմ՝ Բաղրամյանի վրա, չէիր էլ իմանա, թե այնտեղ ինչ է կատարվում:

operaԵրբ Մաշտոցից շարժվում էի դեպի Բաղրամյան, անհանգստացած էի, թե ինչ է կատարվում, սակայն Բաղրամյանի վրա լիակատար խաղաղություն էր տիրում:

Քիչ առաջ մի երիտասարդ, բարձրախոսը ձեռքին Բաղրամյանից սկսեց քայլել դեպի Մաշտոց՝ հայտարարելով. «Խնդրում եմ ազատեք Մաշտոցի պողոտան, բոլորս հավաքվում ենք Բաղրամյանի վրա, մեր ցույցը խաղաղ է, լարվածություն մի ստեղծեք… »:

Այս պահի դրությամբ պարզ չէ՝ նրան կլսե՞ն, թե՞ ոչ:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930