Լրահոս
Օրվա լրահոսը

«Արամ Մանուկյանի գործով շրջանառվում էր Առաքել Մովսիսյանի անունը». «Ա1+»

Հունիս 30,2015 18:02 Share

ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը չի պատրաստվում բողոքարկել իր վրա հարձակում գործած Արշակ Սվազյանի դատավճիռը։

«Նախաքննական մարմնի եւ հետագայում դատական ակտով տրված քրեաիրավական որակումը չէր համապատասխանում կատարված արարքին եւ դրա ծանրությանը»,- «Ա1+»-ին ասաց Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։

Նրա խոսքերով՝ վատ նախադեպ ստեղծվեց Հայաստանում, երբ կարելի է ԱԺ պատգամավորին իր պատգամավորական լիազորությունները կատարելու ընթացքում ծեծի կամ հարձակման ենթարկել։

«Սվազյանն ասում է, որ հարձակում է գործել ելույթի համար։ Ելույթում հանդես է եկել ԱԺ պատգամավորը։ Ասում է դուք քննադատել եք իմ երկրի նախագահին, գերագույն գլխավոր հրամանատարին, դրա համար էլ այդ արարքը կատարել եմ։ Այստեղ ծեծ հոդվածը դնել եւ քրեական գործը հարուցել այդ հոդվածի վրա , դա արդեն ի սկզբանե ցույց է տալիս, որ այլեւս անելիք չունենք այդ գործի շրջանակներում»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930