Լրահոս
Օրվա լրահոսը

Այս գործը լավ առիթ է իրավապահների համար՝ շեղելու հանրության ուշադրությունը Ավետիք Բուդաղյանի սպանության գործից. «Հրապարակ»

Հուլիս 07,2015 10:51

Զեևքի արսենալը, որը ջանասիրաբար նկարագրել էին ԱԱԾ հաղորդագրությունը գրողները, Արա Բուդաղյանի հետ կապ չունի։ Նրա մոտ, ըստ նրա փաստաբան Հայկ Ալումյանի, միայն մեկ ատրճանակ են հայտնաբերել։ «Իր մոտ եղել է մեկ օրինական ատրճանակ, որն արձանագրվել է»,- ասում է փաստաբանը, որը եւս բողոքարկել է կալանավորման որոշումը։ Նա ներկայումս ուսումնասիրում է Արա Բուդաղյանին ներկայացված մեղադրանքի ապացույցները, որոնց հիման վրա նրան մեղադրում են շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի դրդելու մեջ։

Ըստ փաստաբանի, դրանք «թշվառ» են։ Հարցին, թե ինչ առնչություն է ունեցել Արա Բուդաղյանը մյուսների հետ եւ արդյոք ճանաչել է նրանց, փաստաբանը պատասխանեց. «Երկուսին չի ճանաչում։ Մեկին է ճանաչում։ Ուղղակի մի տարիքի են եղել։ Դպրոցում իրար հետ են սովորել։ Ժամանակին ֆուտբոլ են խաղացել իրար հետ։ Մեկ էլ մոր մահվան առիթով այս մեկը 200 հազար դրամ է ուզել Արա Բուդաղյանից։ Մի մասը վերադարձրել է, մյուս մասի համար էլ ներողություն է խնդրել, որ չի կարողացել ժամանակին վերադարձնել, եւ հեռախոսով ժամանակ է խնդրել Արա Բուդաղյանից։ Այս կարգի մի հեռախոսային խոսակցություն են ֆիքսել, եւ իրենց թվում է, թե այսքանը բավարար է»։ Խոսքը, ըստ երեւույթին, Վիտալի Մինասյանի մասին է։

Ըստ Ալումյանի, այս գործը լավ առիթ է իրավապահների համար՝ շեղելու հանրության ուշադրությունը ոչ միայն Զաքարյաններից, այլեւ Ավետիք Բուդաղյանի սպանության գործից, որով ներկայում ակտիվ գործողություններ են կատարվում։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարում՝ Հայկ Ալումյանն Արտակ Բուդաղյանի հետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031