Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպարի. «Առաջարկում եմ՝ Աշոտյանը դաստիարակչական աշխատանք կատարի իր կուսակիցների հետ» (Տեսանյութ) 

Հուլիս 10,2015 14:21

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Վարդգես Գասպարին հուլիսի 10-ին ավարտել է նախագահական ամառանոցի դիմաց հայտարարած իր հացադուլը: Նա լրագրողների հետ խոսեց նաեւ իր հետագա քայլերի մասին: Վարդգես Գասպարին պատրաստվում է դիմում ներկայացնել պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին եւ Զարուհի Փոստանջյանին, որով խնդրելու է, որ պատգամավորներն իրենց ՀՀԿ-ական գործընկերներին՝ Գալուստ Սահակյանին, Արմեն Աշոտյանին հորդորեն, որ կարծիք արտահայտելու դեմ գոմաղբ չբերեն. «Ի վերջո անհարմար է՝ Աշոտյանը գիտության նախարարն է, գոմաղբ է բերում: Չեմ ասում՝ անձամբ ինքն է բերում, բայց իր համախոհներն են բերում այդ գոմաղբը: Կառաջարկեմ՝ Աշոտյանը մի քիչ դաստիարակչական աշխատանք կատարի կուսակիցների եւ շրջապատի հետ»:

Gaspari_2

Նա պատրաստվում է նաեւ դիմել ԵԱՀԿ Երեւանի գրասենյակին եւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին, որպեսզի նրանք հորդորեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որ կարծիքի դեմ գոմաղբ չկիրառի:

Գասպարին հավելեց, որ իր կարգախոսներով շարունակելու է բողոքի ակցիաներ կատարել նախագահական ամառանոցի դիմաց. «Ես պարբերաբար գալու եմ այստեղ: Ես պնդում եմ իմ կարգախոսները, որ քաղաքացիները իրավունք ունեն ցանկացած կարծիք հրահրել, առավել եւս, որ իմ կարծիքով՝ իմ կարծիքները եւ գնահատականները հիմնավոր են: 2008 թվականի մարտի 1-ի սպանությունների մեղավորները, պատասխանատուները առ այսօր պատասխանատվության չեն ենթարկվել»,- ասաց նա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031