Լրահոս
Օրվա լրահոսը

Գերման Ստերլիգով. «Ես հիմա ղարաբաղցի ջրաղացպան եմ» (տեսանյութ). Vesti

Հուլիս 11,2015 12:57

Ռուս գործարար, միլիարդատեր Գերման Ստերլիգովը հարմարվում է իր նոր բնակավայրին՝ Լեռնային Ղարաբաղին: Ստերլիգովը Ղարաբաղ էր տեղափոխվել հուլիսի սկզբին եւ այժմ վաճառում է Ռուսաստանի իր ունեցվածքը: Լեռնային Ղարաբաղ մուտք գործելուց հետո Ադրբեջանը նրան ներառեց իր «սեւ ցուցակում», սակայն դա Ստերլիգովին բացարձակ չի անհանգստացրել:

«Vesti»-ին տված հարցազրույցում նա, մասնավորապես ասել է. «Այսօր մենք ջրաղաց ենք գնել: Ես հիմա ղարաբաղցի ջրաղացպան եմ՝ ամբողջովին ալյուրի մեջ շաղախված: Այսօր աղացել ենք ալյուրի առաջին պարկը եւ վաղն այն կվաճառենք: Հիմա ապրելու միջոցներ ունենք»:

Էքսցենտրիկ ռուս գործարար Գերման Ստերլիգովը հանկարծակի անհետացել էր Մերձմոսկովյան իր սլոբոդայից: Նա լքել էր իր մի քանի հեկտար հողը, անասունները, տունը եւ հայտնվել էր Լեռնային Ղարաբաղում: Նա ողջ օրն անցկացնում է լեռներում՝ իր նոր ֆերմայի համար հարմար վայր ընտրելով: «Կուզենայի, որ այնտեղ աղբյուր լինի եւ անասուններին արածեցնելու տեղ եւ, որ բարձրությունը հաճելի լինի»:

Ստերլիգովն իր արագ տեղափոխության պատճառները դեռեւս թաքցնում է: Նա խոստանում է դրանք հրապարակել երկուշաբթի կայանալիք հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ: Անգամ հարազատները ոչինչ չգիտեն: «Դեռեւս չի կարելի վերադառնալ Ռուսաստան: Թե ինչով է դա պայմանավորված, ես չգիտեմ: Չեմ կարող անգամ ենթադրել, թե ինչն է պատճառը»,-ասում է Ստերլիգովի կինը՝ Ալյոնան:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031