Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիկ Հակոբյան. «Նիստում ներկայացրել եմ նաիրիտցիների ակցիայում հնչեցված մոտեցումները»

Հուլիս 16,2015 17:11

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կառավարության նիստում հակիրճ տեղեկատվություն ներկայացրեցի նախորդ օրերին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների կազմակերպած ակցիաների մասին»,- այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը:

Ի՞նչ նկատի ունեիք, երբ կառավարության նիստում խոսում էիք այն մասին, որ մարդիկ իշխանության նկատմամբ անվստահություն ունեն, Գորիկ Հակոբյանը նշեց. «Կառավարության նիստում ներկայացրել եմ այն մոտեցումները, որոնք նախորդ օրերին անցկացված ակցիաների ժամանակ հնչեցրել են գործարանի աշխատակիցները: Կրկնում եմ՝ ես ընդամենը ինֆորմացիա եմ տվել»:

Նրա խոսքերով, այս պահին ամենակարևորն այն է, որ տարիներ ի վեր կուտակված խնդիրները լուծման փուլում են և վերջապես մարդիկ կստանան իրենց հասանելիք գումարները և անվստահության մթնոլորտը, որն առկա էր ակցիաների ժամանակ վերջապես կփոխվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031