Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի դեսպանը Հայաստանը՝ Պարսից ծոցը Սև ծովին կապելու լավ միջանցք է համարում

Հուլիս 24,2015 20:29

«Հայաստանը շատ լավ միջանցք կլինի Պարսից ծոցը Սև ծովին կապելու առումով»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մուհամմադ Ռայիսին:  Նրա կարծիքով՝ այդ  նախագիծը երկարատև ջանքեր է պահանջում:

«Հնարավոր է՝ այդ ուղու կառուցումը ժամանակի առումով մի քիչ երկար տևի, բայց դուք շատ լավ գիտեք, որ կոմունիկացիաները շատ լուրջ ազդեցություն ունեն երկրի տնտեսության վրա»,- ասաց դեսպանը:

Նա նկատեց, որ էլեկտրաէներգիայի փոխանակման, Մեղրի ՀԷԿ-ի եւ  Հյուսիս–Հարավ միջանցքի կառուցման ու էլի մի շարք այլ նախագծեր ստորագրվել, բայց մնացել են թղթի վրա, մինչդեռ դրանց իրականացումը դրական մեծ ազդեցություն կթողներ Հայաստանի տնտեսության վրա:

Հարցին, թե «հայկական միջանցքը» Իրանը դիտարկո՞ւմ է որպես ապագայի ծրագիր, թե սոսկ բարի ցանկություն է, դեսպանը հիշեցրեց, որ այս ուղղությամբ բանակցություններ նախկինում եղել են.  «Նախատեսված է 3 միլիարդ 200 միլիոն այդ ծրագիրն իրականացնելու համար: Խոսքը վերաբերում է երկաթգծին, որն ակնկալում է ներդրող: Տրանսպորտի նախարարությունը մի քանի անգամ նիստեր է կազմակերպել այդ հարցով, բազմաթիվ բանակցություններ է վարել, սակայն լուրջ ներդրող առ այսօր չի գտնվել»:

Լրագրողներից մեկն էլ դեսպանին հիշեցրեց Իրանի էներգետիկայի նախարարի՝ ավելի վաղ կատարած հայտարարությունը՝  իրանական գազը Եվրոպա արտահանելու մասին՝ Հայաստան-Վրաստան-Սև ծով երթուղով: Ապա հարց հնչեց, թե դեսպանը տեսականորեն տեսնու՞մ է նման հնարավորություն. «Բավականին երկարատև բանակցություններ են եղել, այդ հարցը քննարկվել է Իրան-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում… իսկ ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է  համապատասխան ենթակառույցները բավարարել»:

 

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031