Լրահոս
Օրվա լրահոսը

Աղավնաձոր գյուղում 150 հեկտարից ավելի տարածք այրվել է

Հուլիս 25,2015 13:44

Երեկ Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում մեծ հրդեհ է եղել: Կեսօրից հետո գյուղացիները տեղեկացել են, որ իրենց բերքատու այգիները, խոտհարները հրդեհվում են: Հրդեհվել է նաեւ գյուղի արոտավայրերի զգալի մասը, մասնակի վնաս են կրել գյուղի խաղողի այգիները: Դեպքի վայր են մեկնել 3 մարտական հաշվարկ մինչեւ ուշ գիշեր փորձել է մասնակի հանգցնել հրդեհը:

Aravot.am-ը Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանից փորձեց ճշտել հրդեհի պատճառները եւ վնասի չափը, որին ի պատասխան նա ասաց, որ երկուշաբթի հանձնաժողով կձեւավորվի, մարզպետարանի աշխատողներից, ավագանու եւ համայնքի բնակիչներից կազմված, կհավաքվեն միասին քննարկելու եւ վնասը հաշվելու, քանի որ, ըստ նրա, այրված հողատարածքների ծավալը մեծ է, եւ 40 տնտեսության մասնակի վնաս է պատճառվել:

Պարոն Գալստյանի պատմելով՝ այրվել է 150 հեկտարից ավելի տարածք:

Անուշ ՄԱԹԵՒՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031