Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեկամավանի սահմանում վիրավորված զինծառայողի եւ իբր Ղարաբաղում վիրավոր Կուրթանի գյուղապետի մասին

Օգոստոս 06,2015 22:02

Այսօր իմ ծանոթներից մեկն ասաց, որ լսել է Նոյեմբերյանի սահմանագոտում վիրավորված զինծառայողի  մասին: Ասաց նաեւ, որ այդ մասին հայտնողն այնքան էլ վստահելի աղբյուր չէ, հարկ է տեղեկատվությունը ճշտել:

Զանգահարեցի Նոյեմբերյանի բժշկական կենտրոն եւ տեղեկացա, որ 2 օր առաջ՝ օգոստոսի 4-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի Բարեկամավանի սահմանագոտում ոտքից վիրավորվել եւ այդ ԲԿ է տեղափոխվել Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ, 1976թ. ծնված Սամվել Խարազյանը: Այդ մասին տեղեկացրինք hանրությանը:

Դրանից ժամեր hետո Հայաստանի լրատվական կայքերը հղում անելով Կուրթանի գյուղապետ Մհեր Գեւորգյանին՝ հայտնեցին վերջինիս համագյուղացի, պայմանագրային զինծառայող Ս. Խարազյանի վիրավորվելու մասին:

Իսկ ադրբեջանական haqqin.az կայքը իբր հղում անելով հայկական լրատվամիջոցներին, այսօր ժամը 19.27-ին հաղորդել է, որ Ղարաբաղում փոխհրաձգություն է եղել, վիրավորվել են պայմանագրային զինծառայող Սամվել Խարազյանը եւ Լոռու մարզի Կուրթանի գյուղապետ Մհեր Գեւորգյանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31