Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն Իրանի համար գրավիչ է

Օգոստոս 18,2015 12:46

Հայաստան-Իրան հարաբերութուններում իրանագետ Վարդան Ոսկանյանը բավական դրական է գնահատում Հայաստանի ու Իրանի միջեւ ստորագրված բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության վերսկսման վերաբերյալ պայմանագիրը: Այս մասին իրանագետն այսօր խոսեց «Անալիտիկ» մամուլի ակումբում:

Պայմանագիրը, հիշեցնենք, ստորագրվել է անցյալ շաբաթ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում հայտարարեց, որ շինարարական աշխատանքները կսկսվեն արդեն մոտ օրերս: էլեկտրահաղորդման գծի կառուցման համար անհրաժեշտ 117 միլիոն դոլարի մեծ մասը՝ 91 միլիոնը, հատկացնելու է Իրանի Արտահանման զարգացման բանկը, շինարարությունը տևելու է 18 ամիս:

Վարդան Ոսկանյանը նկատում է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու որոշումից հետո, Հայաստանը`հարեւան երկրներից առաջինը կամ առաջիններից մեկն է, որ նման ծրագիր է ստորագրվում: Այսպիսով, իրանագետի համոզմամբ, օրակարգից դուրս են գալիս այն մտավախությունները, որ ՀՀ-ն Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո կկորցնի Իրանի համար հետաքրքրությունը:

Վարդան Ոսկանյանը ոչ պակաս կարեւոր է համարում, այն, որ Իրանի պատգամավորներից մեկը խոսեց ու նախաձեռնություն ներկայացրեց`Ուրմիա լիճը չորացումից փրկելու համար Հայաստանից ջրի տեղափոխումը: Իրանցի պատգամավորը խոսել էր Սեւանից ջուր տեղափոխելու մասին: ՀՀ բնապահպանության նախարարությունը միանգամից հերքեց նման գործընթացը`փաստելով, որ դա բնապահպանական վտանգ կարող է ներկայացնել Սեւանի համար: Իրանագետը մասնագիտական մանրամասները թողնում է բնապահպաններին, բայց նկատում է, որ փաստացիորեն իրանական կողմը ՀՀ-ն դիտարկում է նաեւ այս համատեքստում ու եթե ՀՀ-ն ունի լրացուցիչ ջրային ռեսուրսներ, որոնք ՀՀ-ին բնապահպանական վտանգներով չեն սպառնա, կարելի է մտածել նմանօրինակ համագործակցության շուրջ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31