Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի թ. 27 դպրոցում կոռուպցիան վերադարձավ ու վերահաստատվեց

Օգոստոս 26,2015 13:34

Ավարտվեց թ. 27 դպրոցի տնօրենի ընտրության ոդիսականը և կառավարման խորհրդի ներկա 8 անդամներ միաձայն վերահաստատեցին կոռուպցիան դպրոցում ՝ ի դեմս պետությանը խոշոր չափեր վնաս պատճառած նախկին դատապարտված տնօրեն Սուսաննա Սարգսյանի:

Դպրոցի կառավարման խորհրդի անդամներից սկսած մինչև գործող Նախագահ, հաստատեցին կոռուպցիային հավատարիմ լինելու իրենց կամքը, հետևապես սին ու փուչ են իշխանությունների բոլոր այն խոսքերը, որոնք իրենք արտաբերում են այդ խայտառակ, պետությունն ու հասարակությունը ժանգի նման փչացնող երևույթի դեմ պայքարելու մասին:

Դպրոցում ներկա որոշ ուսուցիչներ ծափահարություններով ընդունեցին այս փաստը, ցուցադրելով իրենց համաձայնությունը  կոռուպցիային և մատնելով իրենց մասնակցությունը այս անպատվաբեր երևույթին: Սա ընդամենը մեկ դպրոցում կատարվածն է, բազմապատկեք պետական բոլոր կառույցների նմանօրինակ ղեկավարների թվով և պատկերացրեք, թե ինչպես է վատնվում պետական բյուջեն:
Սա մեր իրականությունն է, այսօրվա հասարակության ու իշխանությունների դեմքն է, որից  հրով լինի, սրով լինի, պետք է ազատվենք: Ձեռքերը ծալել, հուսահատվել՝ չկա:

     Անահիտ Բախշյան

    Երևանի ավագանու «Բարև Երևան»

    Խմբակցության անդամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31