The Daily Mail-ը գրում է, որ Pink Floyd-ին պատկանող դղյակը, որ գտնվում է Լոնդոնի հյուսիսում, կրկին վաճառքի է հանվել, այս անգամ 4 մլն եվրոյով: Վիկտորիանական ոճով այս կառույցը 60-ականներին Սիդ Բարրեթի, Ռոջեր Ուոթերսի, Նիք Մեյսոնի եւ Ռիչարդ Ռայթի համար կեցավայր ու աշխատավայր էր ծառայում: Հենց այստեղ է խումբը հղացել իր անունը եւ ստեղծագործել, ինչի արդյունքն են The Dark Side of the Moon եւ The Wall հանրահայտ ալբոմները:
Դղյակի նախկին սեփականատերը (մինչեւ 2012թ.) Մայք Լեոնարդ անունով դասախոսն էր, նա դասավանդել է այն քոլեջում, որտեղ ժամանակին սովորել են Pink Floyd-ի տղաները: Լեոնարդի մահից հետո լեգենդար խմբի նույնքան լեգենդար տունը աճուրդում վաճառվել է 1,6 մլն եվրոյով, ու պահանջներից մեկն էլ այն էր, որ վերանորոգվի: Այժմ դղյակը վերականգնված է եւ վաճառվում է 4 մլն եվրոյով:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: