Լրահոս
Օրվա լրահոսը

Շտեֆան Ֆյուլե. «ԼՂ հակամարտության լուծման համար Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է ակտիվ աշխատեն». Apa

Սեպտեմբեր 07,2015 22:40 Share

«Ես հույս ունեմ, որ Ղարաբաղի հակամարտության լուծման համար կա կամք, պատրաստակամություն եւ հնարավորություն: Կարծում եմ, որ դրա համար պետք է պայմաններ ստեղծել: Սակայն խոսելը հեշտ է»,-  ըստ Apa.az-ի Վրաստանում ԵՄ-ին նվիրված միջոցառման ժամանակ այս հայտարարությունն արել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով նախկին հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Նա նշել է, թե որքան էլ միջնորդ երկրներն ակտիվ աշխատեն խնդրի լուծման առնչությամբ, հիմնական պատասխանատվությունը երկու երկրների քաղաքական գործիչների ուսերին է: Եթե երկու երկրների քաղաքական գործիչներն ընտրեն առճակատման լեզուն, ապա հարցը տարիներ շարունակ լուծում չի ստանա: Ես միշտ ասել եմ, որ հակամարտության կարգավորման համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ակտիվ աշխատանք տանեն»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել