Լրահոս
Օրվա լրահոսը

Ում հաշվին են վերանորոգում գեներալ Մանվելի սենյակը

Սեպտեմբեր 08,2015 10:27

Մինչեւ խորհրդարանի նոր նստաշրջանը կսկսվի, գեներալ Մանվելի աշխատասենյակում շտապ վերանորոգում են իրականացնում, որ հասցնեն: Ինչ գեներալը դարձել է պատգամավոր, արդեն 2 անգամ նրա աշխատասենյակը վերանորոգվում է:

Թե որն է պատճառը, եւ ում հաշվին են այդպիսի հարմարություններ ստեղծում ՀՀԿ պատգամավորի համար՝ գեներալ Մանվելի օգնականը՝ Մեսրոպ Մանուկյանը, «Առավոտին» վստահեցրեց, որ այս անգամ ինքն անձամբ է վճարում. «Սրա հեղինակն ամբողջությամբ ես եմ: Իմ ղեկավարին տեղյակ եմ պահել, որ իմ նախաձեռնությամբ ուզում եմ սենյակը վերանորոգել, քանի որ էն տարի ջուր լցվեց, խնդիրներ ունեցանք, իմ դուրը չէր գալիս:

Խնդրեցի, թույլ տվեց, որ ամբողջությամբ ներկեմ: Ոչ ԱԺ-ի հաշվին է սա, ոչ էլ գեներալի, անձամբ՝ իմ»: Թե ինչ խնդիրներ են եղել՝ պարզվում է, որ գեներալի սենյակի պատը ճաք է տվել, ու դա օգնականին հեչ դուր չի եկել:

Լուսանկարը ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
08.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930