Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսիմ Սարգսյանը` գողական բառապաշարի մասին. «Իրենց հետ իրենց լեզվով պետք է խոսենք»

Սեպտեմբեր 09,2015 17:20

Ուրբաթ օրը` սեպտեմբերի 11-ին, «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը կանցկացնի հանրահավաք, իսկ վաղը նախաձեռնությունը կիրականացնի իրազեկման ավտոերթ:

Նկատենք, որ վերջին շրջանում նախաձեռնության անդամների բառապաշարում հաճախ են սկսել հայտնվել այնպիսի արտահայտություններ, որոնք ավելի շատ գողական կամ փողոցային ժարգոնին են հատուկ. օրինակ` «կռուտիտ», «քեզ` որպես տղա եմ դիմում»` ուղղված Սերժ Սարգսյանին: Այսօր նույնպես լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էին, թե «Կառավարությունն իր կռուտիտից էլ չի կարող դուրս գալ»:

Aravot.am-ը նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանից հետաքրքրվեց` գողական բառապաշարով իշխանությունների հետ խոսե՞լն էլ է նոր մարտավարություն, թե՞ դրանք ուղղակի լեզվի սայթաքումներ են, նա պատասխանեց. «Տեսել եք` ինչ ճանապարհներով ենք գնացել, իշխանությունները չեն արձագանքել: Իրենք էլ են տղամարդ, վերջիվերջո, ու որպես տղամարդ միգուցե կարողանանք այդպես պատասխան ստանալ: Կռուտիտն ու այլ նմանատիպ արտահայտությունները սայթաքումներ չեն դրանք օգտագործելիս մենք միշտ ներողություն ենք խնդրել, բայց ինչպես ասում են, իրենց հետ իրենց լեզվով պետք է խոսենք»:

Մեր դիտարկմանը` տպավորությունն այնպիսին է, որ «Ոչ թալանին» իրեն խաբված է զգում, Մաքսիմ Սարգսյանն արձագանքեց. «Բոլորն են տեսնում այդ խաբկանքներն ու սուտը: Սարգսյան Սերժի լղոզված հայտարարության մեջ գոնե մի բան հստակ էր, որ թանկացման ամբողջ բեռն իր վրա կվերցնի կառավարությունը, բայց ինչպես այսօր ենք տեսնում, դա չի կատարվում: Անում են հայտարարություններ, որոնց կիրառման մեխանիզմներին իրենք էլ չեն տիրապետում ու ստեղծել են խառնաշփոթ»:

Մաքսիմ Սարգսյանը` որպես օրինակ բերեց այն, որ հայտարարվեց, թե խոշոր, մանր ու միջին բիզնեսի համար հոսանքի վճարը չի սուբսիդավորվում, որ եռաֆազ օգտագործվող մինչև 500 կիլովատի 250-ը ավելացված սակագնով է հաշվարկվելու:

Մաքսիմ Սարգսյանը զգուշացրեց, որ դիմելու են օրենքով սահմանված քաղաքացիական անհնազանդության բոլոր ձևերին, մինչև անգամ փողոցներ փակելուն: Նաև տեղեկացրեց, որ արդեն սկսվել են իրենց նախաձեռնության համակարգող խմբի անդամների նկատմամբ հոգեբանական ճնշումները: Այդ առիթով ասաց. «Ոստիկանությունից այցելում են նրանց տներ, չեն ասում բուն պատճառները, բայց համարներ են վերցնում, հարևաններից հետաքրքրվում նրանց մասին: Օրինակ`այցելել են Միհրան Ավագյանի, Ռիմա Սարգսյանի տուն, Արտուշի հետ կապված են խնդիրներ եղել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930