Բաքվում մեկնարկած ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Լեւոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը անցան առաջին փուլը:

Մեր մյուս երկու առաջատարները՝ Գաբրիել Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, երկու մրցափուլերի արդյունքում մրցակիցների հետ չեն որոշել ավելի ուժեղին եւ պայքարը կշարունակեն թայ-բրեքում:
Բաքվում հանդես են գալիս եւս երկու հայ գրոսմայստերներ՝ պատանի Սամուել Սեւյանը, որը նույնպես Ադրբեջանի լավագույն գրոսմայստերներից Թեյմուր Ռաջաբովի հետ պայքարը պետք է շարունակի թայ-բրեքում, եւ Վարուժան Հակոբյանը համառ պայքարում 0,5:1,5 հաշվով զիջեց չեխ Վիկտոր Լազնիչկային:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ bakuworldcup2015.com-ի


















































