Գալուստ Սահակյանը Փոստանջյանին արձագանքեց. «Խելքի աշեցեք, մեկին տվել է, մեկին չի տվել»:
ԱԺ նիստում այսօրվանից քննարկվելու է սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Արդեն դահլիճում մեծ աղմուկ բարձրացավ, երբ նախագծի շուրջ իր դժգոհությունը հայտնեց Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքերով՝ այսօր ԱԺ-ում ներկայացվել է մի նախագիծ, որը բացարձակ կապ չունի մեր ազգային շահի հետ. «Այսօր դահլիճում են գտնվում Սերժ Սարգսյանի փաստաբանները, որոնք փորձում են երկարաձգել նրա պաշտոնավարման ժամկետը, մինչդեռ այստեղ պետք է քննարկվեր նրա իմպիչմենտի հարցը: Պետք է նրան դատապարտեին ազատազրկման, ոչ թե բերեին մի նախագիծ, որը երկարաձգեր նրա պաշտոնավարումը»:
Կարդացեք նաև
Նա հանրությանը կոչ արեց հետեւել, թե նիստերի դահլիճում ով ինչ է խոսում, որ կարողանան հեռացնել Սերժ Սարգսյանին:

ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի խոսքերով՝ երբ որ մարդիկ բիբլիական ճշմարտությամբ խոսում են ռասիզմի մասին, իրենց հայելու մեջ պիտի նայեն: Մինչեւ երեխայի մատը չվառվի, չի հասկանում, թե ինչ է կրակը՝ ասաց պատգամավորը, եւ ակնարկելով ընդդիմությանը, ասաց, որ նրանք երբեք ժողովրդի կողքին չեն եղել, որ հասկանան ինչ է կատարվում, ժողովուրդն ինչ է մտածում:
Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց՝ «Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի եկել եւ իր փաստաբաններին է ուղարկել: Նույնիսկ առանց ամբաստանյալի դատավարությունը չի կարող ընթանալ»: Դահլիճում նորից աղմուկ բարձրացավ: Գալուստ Սահակյանը արձագանքեց Զարուհի Փոստանջյանին. «Խելքի աշեցեք, մեկին տվել է, մեկին չի տվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

















































