Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաքին պարտքը նոր ռեկորդ է սահմանում. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 16,2015 11:50

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների եւ վարկատուների նկատմամբ Հայաստանի արտաքին պարտավորությունները սեպտեմբերի սկզբի դրությամբ առաջին անգամ հատեցին 4 մլրդ դոլարի սահմանագիծը։ Երկրի արտաքին պարտքը կազմեց 4 մլրդ 68 մլն դոլար՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 283 մլն դոլարով։

Վարկային պարտավորությունների աճ է տեղի ունեցել հիմնականում կառավարության պարտավորությունների գծով։ Տարվա ընթացքում դրանք համալրվել են 245 միլիոնով։

Եվս 37 մլն դոլարով ավելացել է Կենտրոնական բանկի պարտքը՝ հասնելով 477 մլն դոլարի։ Իհարկե, ի տարբերություն կառավարության, ԿԲ-ի պարտավորությունների ներկա մակարդակը ռեկորդային չէ. առանձին տարիներին այն գերազանցել է նույնիսկ 500 միլիոնը։

Վարկային միջոցների ակտիվ ներգրավումը ծանրացրել է պարտքի բեռը։ Դա արտահայտվել է ինչպես մարման ժամկետի կրճատման, այնպես էլ տոկոսադրույքների ավելացման տեսքով։

Մասնավորապես տարեսկզբի 4,2 տոկոսից Հայաստանի արտաքին պարտքի միջին տոկոսադրույքը հասել է 4,5-ի։

Որքան ավելանում է պարտքի բեռը, այնքան դժվարանում է արտաքին աղբյուրներից արտոնյալ պայմաններով միջոցների ներգրավումը։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ այդ պայմաններում վարկատուներն ավելի զգուշավոր են լինում։ Մանավանդ գնալով վատանում են պարտքի բեռը բնութագրող ցուցանիշները։

Թեեւ Հայաստանի դեպքում դրանք ավելի շուտ կապված են ոչ այնքան պարտքի ակտիվ ներգրավման, որքան տնտեսական վիճակի հետ։ Չհաշված 2015թ., վերջին չորս տարիներին կառավարությունը հիմնականում ակտիվ վարկային քաղաքականություն չի իրականացրել։ Առանձին տարիներին մարումը նույնիսկ գերազանցել է արտաքին աղբյուրներից ստացած ֆինանսական միջոցներին։

 

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930