Օրերս Թուրքիայի Մարմարիս քաղաքում տեղի ունեցած «Ապագայի աստղեր» միջազգային մրցույթ-փառատոնին «Ազգային երգ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող 10-ամյա Համբարձում Թարլանյանը, որը Շիրակի մարզի Անի Պեմզա գյուղից է ու սովորում է Գյումրիի «Փյունիկ» արվեստի դպրոցում:
Համբարձում Թարլանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հանդես է եկել երեք երգերի՝«Պիտի գնանք վաղ, թե ուշ», «Լորիկի» եւ «Տեր ողորմյայի» կատարմամբ:
Ըստ Համբարձումի, ինքը շատ է հուզվել Թուրքիայի դրոշի տակ «Պիտի գնանք» ու «Տեր ողորմյան» երգելիս: Տղայի ասելով, ինքը ներկայացրեց իր պահանջը թուրքերին:
Կարդացեք նաև
Նրա ուսուցիչը՝ ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի ժողովրդական երգեցողության ամբիոնի վարիչ, երգիչ Գեւորգ Նորոյանը պատմեց, որ հանձնախումբը, որը կազմված էր լուրջ մասնագետներից, նրան ճանաչել է որպես 1-ին մրցանակակիր ու նաեւ ազգային երգի լավագույն կատարող: Ըստ մեր զրուցակցի, Համբարձումը բավական լուրջ տպավորություն է թողել թե՛ ժյուրիի անձնակազմի եւ թե՛ հանդիսատեսի վրա: Այնպես են տպավորվել նրա կատարումներից, որ ժյուրիի թուրք անդամը եկել է, հասել է հյուրանոց ու հատուկ նվերներով երեխային շնորհավորել է, այնուհետ հրավիրել է ճաշկերույթի:



Նշենք, որ Համբարձումը շուտով կմասնակցի ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում տեղի ունեցող փառատոնի: Երգերը նվիրված կլինեն Հայոց Ցեղասպանության 100-ամյակին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Aravot.am-ի ու ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի լրատվության ու հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննման Մինասյանի:



















































Կեցցես և նորանոր հաղթանակներ քեզ, տղաս: 🙂