Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Յուրի Մանուչարյանին առաջադրվել է նոր մեղադրանք

Հոկտեմբեր 02,2015 22:10

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով նոր մեղադրանք է առաջադրվել մեղադրյալ Յուրի Մանուչարյանին։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Յու.Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Մուշեղ Զաքարյանի առողջությանը միջին, իսկ Հարություն Զաքարյանի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու համար։

Նախնական քննության տվյալներով՝ մայիսի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության փողոցում տեղի է ունեցել ավտովթար. միմյանց են բախվել երկու ավտոմեքենա, որի հետևանքով վնասվել էր Մ.Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։

Նշված հարցի կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով միջադեպի մասնակիցները, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, նույն օրը՝ ժամը 17-ի սահմաններում, հանդիպել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում, որին մասնակցել են նաև այլ անձինք: Առաջացած վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ և Հարություն Զաքարյանների նկատմամբ:

Ծեծի ընթացքում միասնական դիտավորությամբ, մեկը մյուսին լրացնելով, հարվածներ են հասցվել Մ.Զաքարյանին՝ պատճառելով միջին ծանրության վնաս։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Յու. Մանուչարյանը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Մ.Զաքարյանի մարմնի տարբեր մասերին, դեմքին, ինչպես նաև՝ ավտոմեքենայի խլացուցիչով հարվածել վերջինիս գլխին։ Նրա նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն են ունեցել նաև  Շ.Դավթյանը, Դ.Հակոբյանը, Ս. Է. և Մ.Խաչատրյանները, ովքեր նույնպես ձեռքերով և ոտքերով հարվածել են նրան, իսկ Մ.Խաչատրյանը նաև մահակով է հարվածել Մ.Զաքարյանի գլխին։

Նույն ծեծկռտուքի ժամանակ Յու.Մանուչարյանը թիկունքից հրելով վայր է գցել Հ.Զաքարյանին և գետնին ընկած ժամանակ ոտքով երկու անգամ հարվածել նրա դեմքին. հարվածներից մեկը դիպել է ճակատային աջ հատվածին, իսկ երկրորդը՝ աջ աչքին, որն ուղեկցվել է աջ աչքի տեսողության կորստով՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Յուրի Մանուչարյանին մեղադրանք  է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին և  113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

Քրեական գործով մյուս 5 մեղադրյալներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031