Լրահոս
Օրվա լրահոսը

Հարութ Բալյան. «Իմ տեսասկավառակները չեն վաճառվում»

Հոկտեմբեր 09,2015 15:38

Այսօր «Ազդակ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ` ամերիկաբնակ երգիչ Հարութ Բալյանը` լրագրողներին ներկայացրեց ԱՄՆ-ում տեղի ունեցած իր մենահամերգի տեսասկավառակը, նոր ձայնասկավառակը, պատասխանեց լրատվամիջոցների տարաբնույթ հարցերին` առաջիկա պլանների, Հայաստանում կայանալիք մենահամերգի, անձնական կյանքի և ապագայի մասին:

Երգիչը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Նախ շատ կարճ ժամանակով եմ հայրենիքում: Ժամանակի սղությունն է պատճառը, որ ԱՄՆ-ի DOLBY թատրոնում կայացած մենահամերգիս տեսասկավառակը, ինչպես նաև նոր ձայնասկավառակս, որպես շնորհանդես լսարանին, նման տարբերակով եմ ներկայացնում: Տեսասկավառակը բավականին տքնաջան աշխատանքի արդյունք է: Քանի որ մենահամերգից հետո հասարակությանը նման գործ ներկայացնելու համար անհրաժեշտ էր մոնտաժային աշխատանք, և ամեն ինչ բարձր որակական ցուցանիշներով հայաստանյան լսարանին հրամցնելու պատասխանատվություն: Նաև նշեմ, որ այս և ընդհանրապես իմ բոլոր տեսասկավառակները չեն վաճառվում: Թեև դրանք հարյուրավոր օրինակներով են թողարկվել, բայց վաճառք չի նախատեսվում: Իմ երկրպագուները կարող են մենահամերգը վայելել համացանցային տարբերակով: Իսկ թողարկված տեսասկավառակը ձեռք են բերում հիմնականում նրանք, ովքեր ներկա են լինում մենահամերգներիս: Առաջիկա ամիսներին մեծ մենահամերգ է նախատեսվում նաև Լոս Անջելեսի խաղատներից մեկում»:

Harut Balyan Harut balyan 3

Հարութ Բալյանը խոսեց նաև ապագայում Հայաստանում կայանալիք մենահամերգի մասին: Ամերիկաբնակ երգիչը նախատեսում է մենահամերգը անցկացնել Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչ նորություն ունի երգիչը անձնական կյանքում` Հարութ Բալյանը մասնավորապես ասաց, որ իր սիրտն ազատ է, նա ընտրյալ չունի: «Ես շատ բծախնդիր անձնավորություն եմ: Երբ Աստված կամենա, ամեն ինչ էլ կլինի: Իմ կողակիցը պետք է լինի լավագույնը, ամեն ինչ իր ժամանակին»:

harut balyan 4

Հայկ ՄԱԳՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031