Լրահոս
Օրվա լրահոսը

Լվացվել են մայրաքաղաքի հուշարձանները

Հոկտեմբեր 11,2015 13:00

«Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում ավանդույթ է դարձել մայրաքաղաքի  հուշարձանների լվացումը:  Արձանների լվացման  առաքելությունը այս տարի ևս սիրով ստանձնել են Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի և այլ  կամավորներ, ովքեր խմբերով  շրջել են քաղաքի փողոցներում և այգիներում ու լվացել, մաքրել են հուշարձանները:

Աշխատանքներին տեխնիկական  և մարդկային ռեսուրսներով աջակցել են ՀՀ ՏԿԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումները և հրշեջ փրկարարական ջոկատների անձնակազմերը: Նախաձեռնության ընթացքում լվացվել են Գայի, Հայկ Նահապետի, Վարդան Մամիկոնյանի, Ալեքսանդր Թամանյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Վիլյամ Սարոյանի, Պարույր Սևակի,  Ալեքսանդր Գրիբոյեդովի, Խաչատուր Աբովյանի , Եղիշե Չարենցի, Գարեգին Նժդեհի, Անդրանիկ Օզանյանի, Գևորգ Չաուշի, Արամ Խաչատրյանի, Սասունցի Դավթի և այլ հուշարձաններ:

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031