Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարական է տվել Թամար Պողոսյանը

Հոկտեմբեր 12,2015 15:42

Այսօր տեղի է ունեցել Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության արտահերթ նիստ։ Նիստը վարել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Խմբակցության արտահերթ նիստում հրաժարական է ներկայացրել ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը՝ մնալով Երեւանի ավագանու մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով նախագահ։ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության նոր ղեկավար է ընտրվել խմբակցության քարտուղար Ջիվան Պողոսյանը։ Խմբակցության քարտուղար է ընտրվել Ռուբեն Կճոյանը։

Նույն օրը ԲՀԿ նախագահի հրամանով Թամար Պողոսյանը նշանակվել է ԲՀԿ նախագահի գլխավոր խորհրդական եւ ԲՀԿ կանանց խորհրդի նախագահի պաշտոնակատար։

ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031