Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Այս անգամ ձեւական չէր. թեքահարթակ չկա, բայց վերելակ կա

Հոկտեմբեր 21,2015 16:30

Վերջապես հաշմանդամություն ունեցող անձինք էլ կարող են հավասար իրավունքներով
օգտվել գետնանցումից: Ճիշտ է, որոշ գետնանցումներում կան թեքահարթակներ,
սակայն դրանք հարմարավետ չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարեւանությամբ նորաբաց գետնանցումում քաղաքային իշխանություններն այս անգամ տեղաշարժվելու դժվարություն ունեցող անձանց խնդրին ոչ թե ձեւական մոտեցան, այլ ըստ էության:

Այս գետնանցումում, որտեղ խանութներ ու սրճարաններ են գործում, ժամանցի վայրեր կան, տեղաշարժվելու խնդիրներ ունեցողների համար ժամանակակից լուծում են գտել՝ հաշմանդամություն ունեցող անձինք ինքնուրույն, առանց կողմնակի օգնության ավտոմատ սարքավորման՝ վերելակի միջոցով կարող են հաղթահարել աստիճաններն ու օգտվել գետնանցումից:

Չնայած վերելակից օգտվելու ցուցումները միայն ռուսերեն լեզվով են,
բայց սա էլ գուցե ԵՏՄ-ի հետ եղբայրության ազդեցությունն է:

Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
20.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031