Լրահոս
Օրվա լրահոսը

Հաքերային հարձակման է ենթարկվել syunik.am կայքը

Հոկտեմբեր 28,2015 20:58

Երեկ արդեն երկրորդ անգամ հարձակման է ենթարկվել syunik.am կայքը: DDOS հարձակման պատճառով կայքն արգելափակվել է: Aravot.am-ը կապ հաստատեց կայքի խմբագիր, «Խուստուփ թիվի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Սասուն Մանուկյանի հետ՝ պարզելու հարձակման հետ կապված մանրամասներ:

Снимок-(1)

Պարոն Մանուկյանը դեռ չցանկացավ պատասխանել այն հարցին, թե դա ո՞ւմ ձեռքի գործը կարող է լինել և ո՞ր հրապարկման պատճառով՝ պատճառաբանելով, որ այժմ զբաղված են հարձակման ենթարկված կայքը, իր ֆեյսբուքյան էջն ու էլեկտրոնային փոստը վերականգնելու հարցերով. «Մի քանի օրից, երբ արդեն տվյալներ կունենամ այն մասին, թե ինչ հասցեներից են կոտրել կայքը և հարձակում գործել իմ ֆեյսբուքյան էջի ու էլեկտրոնային փաստի վրա, այդ ժամանակ կկարողանամ պատասխանել Ձեր հարցին: Այժմ չեմ ցանկանում մերկապարանոց հայտարարություններ անել»:

Սասուն Մանուկյանի փոխանցմամբ՝ առաջին անգամ Syunik.am կայքը հարձակման է ենթարկվել հոկտեմբերի 20-ին, հինգ օրում իրենք կարողացել են կայքը վերականգնել, սակայն  երեկ կրկին այն հարձակման է ենթարկվել, ինչի արդյունքում հնարավոր չէ կայք մուտք գործել: Հարձակման արդյունքում Սասուն Մանուկյանի ֆեյսբուքյան էջում հայտնվել են մարմնավաճառների նկարներ, ինչի պատճառով ստիպված նոր էջ է բացել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031