Հոկտեմբերի 30-ին ԱՊՀ մասնակից երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարգադրությամբ «Խորհրդարանական համագործակցության համար» մեդալով պարգեւատրվել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Դավթյանն ու Խոսրով Հարությունյանը, «ԱՊՀ ՄԽՎ 20 տարի» հոբելյանական մեդալով՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեքսան Պետրոսյանն ու Արաիկ Հովհաննիսյանը:
Պատվավոր նշանով պարգեւատրվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ու «Գոլոս Արմենիա» թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանը՝ մամուլի ու տեղեկատվության զարգացման գործում մատուցած ծառայությունների համար, պատվավոր կրծքանշանով՝ «Հայաստան» մարզական հկ նախագահ Ռազմիկ Ստեփանյանը՝ ֆիզիկական կուլտուրայի, սպորտի եւ տուրիզմի զարգացման գործում մատուցած ծառայությունների համար:
Պարգեւները հանձնել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ շնորհավորելով պարգեւատրվածներին՝ բարձր է գնահատել նրանց գործունեությունը միջազգային խորհրդարանական հարթակներում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: