Եգիպտացի փրկարարները հայտնաբերել են ռուսական ինքնաթիռի կործանման արդյունքում զոհված 129 ուղեւորների դիակները: Կահիրեում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում այս մասին է հայտնել Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը, գրում է Ria-ն:
Նա հայտարարել է, որ բոլոր զոհերի մարմինները տեղափոխվում են Կահիրե: Իսմայիլը տեղեկացրել է նաեւ, որ ինքնաթիռի ուղեւորների դիակների հայտնաբերման աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 31-ին՝ առավոտյան, կործանվել է եգիպտական Շարմ Ալ-Շեյխ քաղաքից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական քաղաքացիական օդանավը, որը պատկանել է «Կոգալիմավիա» ավիաընկերությանը: Ինքնաթիռի տախտակամածին եղել է 217 ուղեւոր, որոնցից 17-ը՝ երեխա, եւ անձնակազմի 7 անդամներ, նրանցից եւ ոչ ոք չի փրկվել:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև


















































 
                         
          
          
          
                                     
                                 
                                 
                                
 
                                   