Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք լափեն, մենք այո ասե՞նք». Գյումրիում անցկացվեց «Նոր Հայաստան» շարժման հանրահավաքն ու երթը (ֆոտոշարք, տեսանյութ)

Նոյեմբեր 01,2015 18:11

Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող «Նոր Հայաստան» շարժման Գյումրիում այսօր կազմակերպած հանրահավաքը սակավամարդ էր. եկել էին հիմնականում տարեց մարդիկ, նրանք, որոնք մեծ մասամբ մասնակցում են գրեթե բոլոր հանրահավաքներին:

Aravot.am-ի հետ զրույցում հանրահավաքին մասնակցող 86-ամյա հաշմանդամ մի պապիկ ասաց. «Իմ ընտանիքը, իմ ընկերները, բոլորը ոչ են ասելու սահմանադրական փոփոխություններին: Ժողովրդին ոչ մի օգուտ չկա, ինքն իր համար է անում եւ իր հանրապետականների համար է անում, մեր բախտի հետ են խաղում: Էդ մարդը ժողովրդին չի ճանաչում, մենք իր մոտ չկանք, ինքը մենակ ուզում է, որ մենք այո ասենք: Ինքը ուզում է ցմահ թագավոր լինի, ինչքան մեզ տանջել է, էդպես էլ մնանք»:

скачанные файлы скачанные файлы скачанные файлы

Նրանից մեկն էլ ասաց, որ միանշանակ ոչ է ասելու սահմանադրական փոփոխություններին, քանի որ ամեն օր երկրում անօրինականություն է. տներն են մտնում, թալանում, իշխանավորներն էլ իրենց հերթին են գողանում, լափում:скачанные файлы скачанные файлы скачанные файлы скачанные файлы

Նշենք, որ հանրահավաքը տեւեց մոտ երկու ժամ, ելույթ ունեցան Արմեն Մարտիրոսյանը, Անդրեաս Ղուկասյանը, Գարեգին Չուքասզյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Պետրոս Մակեյանը, ներկայացուցիչների ՀԱԿ-ից: Այնուհետ սկսվեց երթ Գյումրու կենտրոնական փողոցներով: Նկատենք, որ հանրահավաքի սկզբում տեսնելով, որ մասնակիցները քիչ են, ոստիկաններից ընդամենը 2 հրեշտակ էին հետեւում ընթացքին: Երբ  կազմակերպիչները հայտարարեցին այն  մասին, որ երթ է տեղի ունենալու, ոստիկանական ուժերը միանգամից կենտրոնացան Թատերական հրապարակում: Նրանց թիվը գրեթե այնքան էր, որքան մասնակիցներն էին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30