Այսօր ԱԺ-ում 2016-ի բյուջեի նախագծի քննարկումները շարունակվում են:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ներկայացրեց իրենց հատկացված միջոցներն ու ծախսերը: Թեւան Պողոսյանն ասաց, որ պատգամավորները սահմաններ են գնում, տարբեր միջոցառումների մասնակցում, բայց կարելի է արդյունավետ ծախսել այդ գումարները. «Քանի միջոցառումների ենք մասնակցում, արդյունավետության խնդիր կա՝ որն է կարեւոր, որը՝ չէ»:

Կարդացեք նաև
Հրայր Թովմասյանը չհամաձայնեց՝ եթե մեկ մլրդ հանենք՝ ոչինչ չեք ունենա, նիստերի դահլիճի լուսավորություն չեք ունենա:
Ուրիխանյանն էլ պատասխանեց. «Կունենանք, ավելի լավ է չունենանք շքեղ ծառայողական մեքենաներ, լիմիտավորված վառելիք, չարդարացված գործուղումներ:

Գործուղումներից խնայողությունների մասին խոսելիս Դավիթ Հարությունյանն ասաց. «ԵԽԽՎ-ում տեսնում էինք, որ շատ երկրների պատվիրակություններ գալիս են կես կազմով, երբ հարցնում էիք՝ ասում էին՝ ունենք ֆինանսական ծախսեր: Բայց մենք փոքր երկիր ենք, կազմը փոքր է, եւ ստիպված պետք է լինեինք գնալ ամբողջ կազմով, որովհետեւ հանձնաժողովներում քիչ տեղեր ունեինք: Կարելի էր տնտեսել, չգնալ, բայց դրա համար ավելի մեծ ծախսեր պիտի ստիպված լինեինք անել»:

Ըստ նրա, տարօրինակ է, որ աղքատ երկրի կառավարության դահլիճը ոսկեպատ է:
Դավիթ Հարությունյանն էլ ասաց. «Ոսկեզօծը գույնի մասին է, մենք էլ ԱԺ-ում ունենք ոսկեզօծ դահլիճ, դա հո չի՞ նշանակում, որ պատերը ոսկուց են»:
Էդմոն Մարուքյանը պատասխանեց՝ պարզ է, ես չասեցի, որ ոսկուց են պատերը, խոսքը պատերի երեսպատման մասին է, որի համար ծախսել եք 15.8 մլն դրամ: Հնարավոր չէ՞ր նույն դահլիճում անեիք:
Ըստ Դավիթ Հարությունյանի, Ազգային ժողովի կահույքը, պատերը, դահլիճները չեն զիջում կառավարությանը եւ դա պետք է՝ ներկայանալի լինելու համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































