Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղ» կոմիտեի անդամի վրա հարձակված երիտասարդը պատմել է, որ նրան չի ճանաչել

Նոյեմբեր 03,2015 20:35
samson kazaryan

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը տուժող է ճանաչվել իր վրա հարձակվելու դեպքով հարուցված քրեական գործով եւ երեկ իր եւ իր վրա հարձակվողի միջեւ առերեսում է տեղի ունեցել:

Aravot.am-ը Սամսոն Ղազարյանից հետաքրքրվեց առերեսումից հետո իր համար պարզ դարձա՞վ, թե ինչու էին իր վրա հարձակվել:

«Հա ճանաչեցի, աչքերն իրենն էր, դեմքը մի քիչ փոխվել էր, բայց ինքն էր: Մոտ երեսուն տարեկան տղամարդ է: Առերեսումից հետո էլ դեռ ինձ համար պարզ չէ, ինչու էր իմ վրա հարձակվել, չհասկացա հարձակման դրդապատճառը: Նա մի շարք պատճառաբանություններ բերեց, թե ինչու է հարձակվել վրաս, բայց դրանց մասին չեմ կարող ասել, որովհետեւ նախաքննության գաղտնիք է: Միայն կարող եմ ասել, որ բացարձակ սուտ ցուցմունք է տալիս»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա նաեւ հավելեց, որ իր վրա հարձակում կատարած անձը նաեւ պատմել է, որ նախապես իրեն չի ճանաչել. «Ես նրան հաստատ չեմ ճանաչել ու չեմ ճանաչում»:

Մեր հարցին, ալկոհոլի ազդեցության տա՞կ է եղել հարձակման պահին, ասաց. «Ոչ, հարձակվելուց հետո նստել է մեքենան ու հեռացել: Բոլորովին ալկոհոլի ազդեցության տակ չի եղել»:

Հիշեցնենք, որ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի վրա  այս տարվա  հոկտեմբերի 21-ին  ինչ-որ երիտասարդ տղա հարձակվել է  եւ մարմնական վնասվածքներ հասցրել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30