Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ականները սկսել են մեջբերել Էդուարդ Շարմազանովին

Նոյեմբեր 05,2015 12:57

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԲՀԿ նախագահի գլխավոր խորհրդական եւ ԲՀԿ կանանց խորհրդի նախագահ
Թամար Պողոսյանը ԲՀԿ-ի անունից հայտարարեց, որ իրենք «այո» են քվեարկելու սահմանադրական փոփոխություններին:

«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տիկին Պողոսյանը շեշտեց, թե իրենց «այո»-ի որոշումը հեշտությամբ չի տրվել, բավականին լուրջ քննարկումներ են անցկացրել ԲՀԿ տարածքային գրասենյակներում. «դեմ»-ի և «կողմ»-ի բուռն տարակարծություններ են տեղի ունեցել:

Դառնալով սահմանադրական փոփոխությունների շուրջ ընթացող քննարկումներին՝ ԲՀԿ-ականը մտահոգություն հայտնեց, թե քարոզարշավը կարծես վերածվել է «այո»-ի և «ոչ»-ի բևեռների պայքարի, մինչդեռ այնպես չէ, որ իրենք «ոչ» ասողներին դեմ են դուրս եկել, այլ յուրաքանչյուրի խնդիրն է ժողովրդին ներկայացնել սահմանադրական փոփոխությունները, որպեսզի նա կարողանա քվեարկել «կողմ» կամ «դեմ»:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք մտահոգված չէ՞, որ սահմանադրական փոփոխությունները վտանգում են ՀՀ-ի «փխրուն» ժողովրդավարությանը, ինչպես արտահայտվել էր Վարդան Օսկանյանը, կամ, ինչպես Հրանտ Բագրատյանն է ասում՝ այդ փոփոխություններն իրականացվում են ԼՂՀ-ի ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու համար, տիկին Պողոսյանը այդպես էլ հստակ պատասխան չտվեց, փոխարենը հղում կատարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին ու ասաց. «Սա այն հարցն է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր կարծիքն ու տեսակետը արտահայտելու, բայց վերջնական որոշումը հանրությանն է: Ծանոթ եմ բոլոր դիրքորոշումներին, բայց դրանք տեսական տարբերակներ են, որոնք իրավունք ունեն գոյություն ունենալու, բայց թե դրանք որքանով են իրականանալի, չունեմ դրանց կայուն երաշխիքները»:

Երբ համառեցինք, որ այնուամենայնիվ հստակ պատասխան տա մեր հարցին, տիկին Պողոսյանը հիշեց Շարմազանովին. «Ես ավելին չեմ տիրապետում, տեղեկացված չեմ, քան պարոն Շարմազանովի պատասխանն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30