Լրահոս
Օրվա լրահոսը

Գեորգի Վանյան. «Ադրբեջանում հայաստանցի երկրորդ կնոջ գտնվելու մասին տեղեկատվությունը սխալ է»

Նոյեմբեր 10,2015 13:29

Հայտնել ենք՝  Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանին Թեքալիի գործընթացի արագ արձագանքման խմբի ադրբեջանցի անդամները տեղեկացրել են, որ նոյեմբերի 8-ից Ղազախի շրջանի Փարաքլի գյուղում են գտնվում Հայաստանի բնակիչ 2 կին:

Ներկայումս Վրաստանում գտնվող Գ. Վանյանին հարցրինք՝ տեղեկատվություն կա՞ Ադրբեջանում գտնվող հայաստանցի երկրորդ կնոջ ինքնության մասին: Նա ասաց, որ այդ տեղեկատվությունը սխալ է:

Վանյանը նաեւ հայտնեց, որ ադրբեջանական իշխանությունները առաջիկայում Հայաստանին կհանձնեն Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի 76-ամյա բնակչուհի Լուսիկ Աբովյանին, որը նոյեմբերի 8-ից գտնվում է Ադրբեջանի տարածքում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30