Լրահոս
Օրվա լրահոսը

Սամսոն Ղազարյանը բողոքը հետ է վերցրել. NEWS.am

Նոյեմբեր 10,2015 23:30
samson kazaryan

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը նոյեմբերի 9-ին, իրեն ծեծի ենթարկելու գործով բողոքը հետ է վերցրել: NEWS.am-ի հետ զրույցում Սամսոն Ղազարյանը նշեց, որ այդ քայլին է դիմել իր ընկերների խնդրանքով, որոնք ճանաչում են իրեն ծեծի ենթարկողին եւ պատմել են, թե ինչպիսի դժվար սոցիալական պայմաններում է նա ապրում:

«Շատ վատ պայմաններում է ապրում, երեխաներ ունի, վարձով է ապրում, ընդհանուր ծանոթներս, ընկերներս խնդրեցին, որ հետ վերցնեմ դիմումս, եկավ ներողություն խնդրեց, խոստացավ, որ նման բան այլեւս չի անի: Վարդան Մալխասյանի ծանոթներից է, պատմեց, թե ինչ դժվար կյանքով է ապրում, խորհուրդ տվեցի, որ նման բան այլեւս չանի, տեսնենք»,-ասաց Սամսոն Ղազարյանը՝ նշելով, որ երիտասարդն իր վրա է հարձակվել, որպեսզի ճշտի, թե այդ վայրից Սամսոն Ղազարյանը «ինչ-որ կոնկրետ մարդու ինչ-որ տեղ» տարել է, թե ոչ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «NEWS.am»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30