Լրահոս
Օրվա լրահոսը

Սուքիաս Ավետիսյան. Եթե Զուրաբյանը իմ անունը հնչեցրել է, ուրեմն՝ պատասխանը տալու է

Նոյեմբեր 11,2015 14:25

ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը նոյեմբերի 10-ին, ելույթ ունենալով Ազգային ժողովում, անդրադարձել էր 1990-ական թվականներին տեղի ունեցած ընտրությունների ընտրակեղծիքներին:

«Ավելի հետաքրքիր է մեկ այլ հանգամանք. այդ ընտրությունները քննադատող մի քանի մարդ՝ Գալուստ Սահակյանը, Վարդան Այվազյանը, Գագիկ Մինասյանը, Հերմինե Նաղդալյանը, Սուքիաս Ավետիսյանն այն ժամանակ գտնվել են Հանրապետություն դաշինքի մեջ, եւ արժանացել են պատգամավորական մանդատների՝ շնորհիվ, իրենց ասած, այլանդակ կեղծված ընտրությունների»,- ասել էր նա:

Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ իր ընտրությունների ժամանակ որեւէ խախտում չի եղել եւ որեւէ բողոք չի գրանցվել. «Ես ընտրվել եմ պատգամավոր 1995 թվականից սկսած, եւ երեք անգամ մեծամասնական ընտրվել եմ: Թո՛ղ որեւիցե մեկը գտնվի, որ ասի՝ իմ ընտրությունների ժամանակ ընտրակեղծիք է տեղի ունեցել կամ ինչ-որ բան է տեղի ունեցել: Ճիշտն ասած, չեմ լսել, որ իմ անունն է հնչեցրել, եթե հնչեցրել է, ուրեմն՝ պատասխանը տալու է, միանշանակ: Նախ` ես դաշինքի կազմում չեմ եղել, երբ որ եկել եմ «Բարեփոխումներ» խմբի մեջ եմ եղել, որովհետեւ ես ո՛չ ՀՀՇ անդամ եմ եղել, ո՛չ դաշինքով եմ եկել, եւ որեւիցե մի խախտում չի եղել, որեւէ մեկը բողոք չի արել իմ ոչ մի ընտրության ժամանակ, որովհետեւ չի եղել»:

Aravot.am-ի նկատառմանը, թե հենց «Այո»-ի շտաբն է մատնանշում վերոնշյալ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բազմաթիվ ընտրակեղծիքները, նա ասաց. «Ավելի շատ դա տեղի է ունեցել սահմանադրական հանրաքվեի հետ կապված, կամ էլի եմ ասում, ընտրությունների հետ կապված: Ինչ մնում է դաշինքի արած կեղծիքներին, ապա եղել է, որ ասում են, հենց այնպես չեն ասում: Այսօր կարծում եմ նաեւ, որ տեղին չէ, համենայն դեպս ինչ էլ որ լինի այս պետությունում, երբ որ սկսվել է քվեարկությունների գործընթացը, հիմքը ի սկզբանե սխալ է դրված եղել, իսկ հիմքը դրել է ոչ թե Հանրապետական կուսակցությունը, այլ այդ ամեն ինչի հիմքը դրել է ՀՀՇ-ն: Դրա համար հիմա մենք ասում ենք, քանի որ այդ ամեն ինչի հիմքը դուք եք դրել, ավելի լավ է դուք այսօր ոչ թե մատնանշեք, ընտրակեղծիքների մասին խոսեք, այլ եկեք բոլորս միասին փորձենք անել այն, որ այսուհետ մեկը մյուսին ընտրակեղծիքների մեջ չմեղադրի: Չեմ կարծում, որ այս դահլիճում այդպիսի շատ մարդիկ գտնվեն, որոնք որեւիցե անգամ ընտրությունների մասնակից չեն եղել եւ տարբեր խնդիրների մեջ չեն մեղադրվել: Դրա համար պետք չէ մատնանշել, բնական է, եթե իրենք մատնանշում են, եւ դեռեւս քվեարկությունը տեղի չի ունեցել, խոսում են, մենք էլ պետք է ասենք, որ մի՛ մոռացեք՝ բոլորս շատ լավ հիշում ենք 90 թիվն էլ, 95 թիվն էլ, 96 թիվն էլ, մենք այդքան շուտ չենք մոռանում, բայց չի կարելի անընդհատ նույն թեման շահարկել: Եթե բան ունեն հանրաքվեի հետ կապված, թո՛ղ ասեն, բայց ոչ թե ի սկզբանե, ինչ փորձում ենք ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարել, իրենք խոսում են ընտրակեղծիքների մասին, որովհետեւ իրենց ուղեղը միայն այդ ուղղությամբ է աշխատում, ուրիշ աշխատելու տեղ չունի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30