Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ընդունել է «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի խորհրդի անդամներին

Նոյեմբեր 11,2015 16:02 Share

Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2014թ. Օգոստոս ամսից մինչև օրս շարունակվող Իրաքի Շանգալ եզդիաբնակ նահանգում եզդիների ցեղասպանության հարցը: Որը կազմակերպել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրեշների կողմից:

Կազմակերպության նախագահ Ամո Շարոյանը խնդրեց դեսպանին որպեսզի Եվրոպական միության անդամ պետությունները և միջազգային կազմակերպությունները հետևողականություն և պատասխանատվություն ցուցաբերեն եզդիների ցեղասպանությունը դադարեցնելու, կանանց և երեխաներին ժամ առաջ ստրկությունից ազատագրելու համար: Օգնեն եզդիներին և քրիստոնյաներին միջազգային կազմակերպությունների հովանու տակ և անվտանգության երաշխավորությամբ ինքնավարություն ձեռք բերելու համար:

Ա. Շարոյանը դեսպանին ծանոթացրեց նաև Հայաստանի եզդիների համայնքի առօրյային և միավորման գործունությանը ու նպատակներին: Դեսպանը հավաստիացրեց, որ ԵՄ-ը ՀՀ-ում պլանների իրագործման դեպքում հաշվի կառնի նաև ազգային փոքրամասնությունների կարծիքը:

Ա.Շարոյանը շնորհակալություն հայտնեց եզդի փախստականերին աջակցության և մարդասիրական օգնության համար և վստահեցրեց, որ շուտով եզդիները կազատագրեն իրենց բնօրրանը և Շանգալ «Սինջար» քաղաքը:

 

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային

միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Ամո Շարոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30