Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական կողմում հայտնված հայ կնոջը

Նոյեմբեր 11,2015 21:30

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, նոյեմբերի 8-ին միջազգային սահմանը հատած Հայաստանի քաղաքացուն կոմիտեի պատվիրակներն այցելել են նոյեմբերի 11-ին, այցելության ընթացում, իրենց մանդատի համաձայն, պատվիրակները հնարավորություն են ունեցել գնահատելու վերաբերմունքը ՀՀ քաղաքացու նկատմամբ, պահման պայմանները: «Մեր առաքելությունն է նաև հնարավորություն ստեղծել ընտանիքի հետ կապը պահելու համար»,-ասաց Ամատունին: ԿԽՄԿ պատվիրակների գնահատականներն ամփոփվում են հաշվետվության մեջ և քննարկվում պատասխանատու իշխանությունների ներկայացուցիչների հետ: «Մեր մանդատի համաձայն` պատրաստ ենք աջակցելու հայրենադարձմանը. եթե կողմերի հայտը լինի, մենք կապահովենք միջնորդություն»,-նշեց Ամատունին:

ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում  էր ստացվել, որ նոյեմբերի 8-ին` ժամը 12:00-ի սահմաններում, Կոթի գյուղի 76-ամյա բնակչուհի Լուսիկ Աբովյանը դուրս է եկել տնից ու հետ չի վերադարձել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Լուսինե Աբովյանը նոյեմբերի 8-ին  հատել է հայ-ադրբեջանական սահմանը եւ գտնվում է Ղազախի շրջանում:

Artsakhpress.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30