Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ. Թուրքիայի ընտրություններում քաղաքական ընտրության լայն շրջանակ կար, բայց քարոզչությունն անարդար էր

Նոյեմբեր 27,2015 20:50 Share

Նոյեմբերի 1-ին Թուրքիայում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները լավ անցան եւ քաղաքական ընտրության լայն շրջանակ էր առաջարկված: Այս մասին նշված է, Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները դիտարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության զեկույցում:

ԵԽԽՎ դիտորդներն արձանագրել են, որ նախընտրական քարոզարշավն անարդար էր եւ ստվերված էր անվտանգության խիստ միջավայրով: Մասնավորապես՝ երկրի հարավ-արեւելքում մի շարք բռնության դեպքերը խոչընդոտեցին թեկնածուներին ազատ քարոզարշավ իրականացնելու մեջ:

Զեկույցում նաեւ այլ անհանգստացնող կետեր կան. ԶԼՄ-ների ազատության խիստ սահմանափակումները, այլախոհներին քրեական պատասխնատվության ենթարկում եւ Ընտրությունների գերագույն խորհրդի որոշումների դատական ուսումնասիրության պակաս:

Որպեսզի լուծվեն այս զեկույցում ներառված օրենսդրական եւ սահմանադրական թերությունները, խորհրդարանականները կոչ են արել Թուրքիայի իշխանություններին ընդունել ընտրական օրենսդրություն եւ իջեցնել անցողիկ շեմի 10%-ը, ինչն վատ ազդեցություն է ունենում խորհրդարանում քաղաքական ուժերի ներկայացվածության առումով:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել