Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեռորի՜ստ… հերիք չէ տելեվիզորով մեր ջահել աղջիկներին խայտառակեք». գյումրեցի միտինգավորներ (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Նոյեմբեր 28,2015 16:23 Share

Այսօր Գյումրու Թատերական հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած հանրահավաքն այնքան  էլ մարդաշատ չէր, մեծամասամբ հավաքվել էին այն նույն տարեց մարդիկ, որոնք սովորաբար գալիս ու մասնակցում են բոլոր հանրահավաքներին: Նկատենք սակայն, որ միտինգավորներն այսօր մի ուրիշ ակտիվությամբ էին արձագանքում բոլոր ելույթներին, հնչեցնում իրենց անկեղծ ու ինքնատիպ գնահատականները:

Բանախոսներն էլ փորձում էին հնարավորինս կարճ ելույթներ ունենալ, քանի որ շտապում էին Վանաձոր: Սա բացարձակապես չխանգարեց գյումրեցիներին կանգնեցնել Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգին Չուքասզյանին կամ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ մի երկու բառ նրանց հետ փոխանակելու:

Գարեգին Չուքասզյանը հարցրեց՝ «Թատրոնը տեսա՞ք, ինչի՞ համար է, որ ժողովուրդը վախենա, ուրիշ բան չկա, բայց մենք չվախեցանք»: Վերջինիս խոսքը բերանը՝ մի տարեց մարդ ընդհատեց՝մի սրտե զայրանալով. «Կանգնել տելեվիզորով մեզ խայտառակ են անում, տեռորիստ, տեռորիստ… էդ ջահել աղջիկներին, երեխա աղջիկներին»:  Ի պատասխան Գարեգին Չուքասզյանն ասաց, որ փորձեցին կապել իրենց՝ ընդդիմության հետ, «Ոչ»-ը  ցույց տվեցին, բայց իրենք չվախեցան:

Հանրահավաքի մասնակիցներից մեկն էլ գյումրեցիներին ասաց. «Էդի Պուտինի դպրոցն ա, Պուտինը եկել է 2001 թվին ղեկավարության վրա, հիմա էդ դպրոցը շարունակվում ա ստեղ»:

nor hayastan gyumri4 gyumri2 gyumri1

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    ծո էտ հաստատ Բուտինն ա… ինքն ա ղեկավարել էտ գործողությունները որ Չուքա-սզյանին կպնի, բայց չկարողացավ….

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30