Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը կոչ է անում համագործակցել քննություն իրականացնող իրավասու մարմինների հետ

Դեկտեմբեր 02,2015 21:00

Դեկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում անցկացվող հավաքի ընթացքում հայտարարություն է հնչեցվել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ժամը 14-ի սահմաններում Ազատության հրապարակում ծեծի են ենթարկել հավաքի մասնակիցներից մեկին՝ Գևորգ Սաֆարյանին: Ըստ հնչեցված մեկ այլ հայտարարության՝ Ազատության հրապարակին հարող տարածքում կայանված և հավաքի սպասարկման համար օգտագործվող մեքենան վնասվել է անհայտ անձանց կողմից՝ այդ վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների դրսևորած անգործության պայմաններում:

ՀՀ ոստիկանությունը գտնում է, որ նշված հայտարարությունների մեջ տեղ գտած փաստերն ուղղակիորեն առնչվում են ՀՀ ոստիկանության աշխատակիցների ենթադրյալ գործողություններին կամ անգործությանը, առերևույթ հանցագործության հատկանիշներ են պարունակում և ունեն որոշակի հանգամանքներին վերաբերող կոնկրետության այնպիսի աստիճան, որը թույլ է տալիս դրանց ստուգման ուղղությամբ ձեռնարկել օրենքով նախատեսված անհրաժեշտ գործողություններ:

Հաշվի առնելով հավաքների ազատության իրավունքի լիարժեք իրականացման կարևորությունը, ինչպես նաև նկատի ունենալով հայտարարությունների մեջ հնչեցված փաստերի կապակցությամբ անկախ և անկողմնակալ քննություն կատարելու հարցում ՀՀ ոստիկանության առաջնահերթ շահագրգռվածությունը, ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես դիմելու է ՀՀ դատախազությանը պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում քննություն նախաձեռնելու խնդրանքով: Միաժամանակ ՀՀ ոստիկանությունը կոչ է անում համապատասխան հայտարարությունները տարածող անձանց համագործակցել քննություն իրականացնող իրավասու մարմինների հետ:

ՀՀ ոստիկանությունը հայտնում է նաև, որ նույն կերպ է գործելու նաև համանման այլ դեպքերում:

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031