Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը փոխհատուցում է տրամադրել քամիներից տուժած կազմակերպություններին եւ տնտեսություններին

Դեկտեմբեր 03,2015 15:03 Share

Նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Գեղարքունիքի մարզում գրանցված ավերիչ քամու պատճառած վնասների հետեւանքները վերացնելու նպատակով ՀՀ կառավարությունը դրամական փոխհատուցում է հատկացրել աղետից տուժած կազմակերպություններին եւ տնտեսություններին: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ Հովհաննիսյանի տեղեկացմամբ` հատկացված ընդհանուր գումարը կազմել է 14 միլիոն 614 հազար դրամ:Փոխհատուցված 3 միլիոն 666 հազար դրամով կվերականգնվեն Նորակերտի, Արփունքի, Վահանի, Գեղամավանի դպրոցների շենքերի տանիքիները եւ Ծովակի դպրոցի լուսամուտները, Գեղամավանի, Մադինայի համայնքային կենտրոնների, Նորակերտի մանկապարտեզի, Փոքր Մասրիկի մանկապարտեզի եւ բուժկետի, Արփունքի գյուղապետարանի շենքերի տանիքները: Լճավան, Ծովակ, Նորակերտ, Փոքր Մասրիկ, Արփունք, Մեծ Մասրիկ, Սոթք, Գեղհովիտ եւ Վահան գյուղերի 124 տուժած տնտեսություններ կվերականգնեն իրենց պատկանող շենքերին հասցված վնասները 10 միլիոն 948 հազար դրամի չափով փոխհատուցված գումարով:

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել