«Քիչ առաջ ոստիկանությունը առգրավեց 4 հատ սեղան եւ բերման ենթարկեց Գագիկ Եղիազարյանին՝ շտաբի մասնակիցներից մեկին»,- դեկտեմբերի 4-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի՝ Ազատության հրապարակում կազմակերպված տեղեկատվական երկխոսության ընթացքում ասաց Անդրիաս Ղուկասյանը:
Նա հավելեց, թե ոստիկանությունը հայտարարել է, որ ինչ որ թույլ են տվել նախաձեռնությանը, դա իրենց հանդուրժողականություն է, իսկ ինչը որ այդ հանդուրժողականությունից դուրս է մերժելի է՝ արգելափակվելու է, առգրավելու է. «Մենք գտնում ենք, որ դա հակասում է Հայաստանում գործող օրենսդրությանը, դա լավ ապացույց է, որ քարոզչության իրականացումը չի կարող նման պայմաններում լինել, երբ ոստիկանությունը հանդուրժողականության չափը պիտի որոշի՝ քանի հատ սեղան լինի կամ որտեղ լինի, կամ ինչպես մարդիկ իրենց քարոզը իրականացնեն: Այսօր քարոզարշավի վերջին օրն է, մեզ համար կարեւոր է այդ հանգամանքը»:

Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ



















































