Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԸՀ-ի նախագահը արձանագրել է, որ զինվորները քվեարկում են կարմիր թանաքով գրիչով

Դեկտեմբեր 06,2015 16:00

Դեկտեմբերի 6-ին ՝ սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը, Նոյեմբերյան քաղաքում այն աշխուժությունը չկա, որ լինում է համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ: Կեսօրից հետո եղանք Նոյեմբերյանի մշակույթի տանը տեղակայված Տավուշի 40/01 ընտրական տեղամասում: Այդ տեղամասում հաշվառված է 1802 հիմնական եւ 4 լրացուցիչ ընտրող: Տավուշի 40/01 ՏԸՀ նախագահ Լիանա Ղարագյոզյանը հայտնեց, որ ժամը 14-ի դրությամբ քվեարկել է 540 ընտրող:

Նոյեմբերյանի երաժշտական դպրոցում տեղակայված Տավուշի 40/03 ընտրական տեղամասում ժամը 14-ի դրությամբ ցուցակային 1302 ընտրողից քվեարկել է 328-ը: 40/03 ՏԸՀ նախագահ Փառանձեմ Խանգելդյանն ասաց, որ մի կենսաթոշակառու ցանկացել է քվեարկել առանց անձնագրի, ասելով, որ կորցրել է անձնագիրը եւ կենսաթոշակառուի քարտը, սակայն նրան թույլ չեն տվել քվեարկել;

Նոյեմբերյան քաղաքում տեղակայված Տավուշի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանը հայտնեց, որ ժամը 14-ի դրությամբ Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքում ցուցակային 53221 ընտրողից քվեարկել է 15947-ը , որը կազմում է ընտրողների գրեթե 30 տոկոսը: Թիվ 40 ԸԸՀ նախագահն ասաց, որ քվեարկության ընթացքի վերաբերյալ մեկ բողոք կա:

hanraqve_Tavush_1

Իջեւանի տարածաշրջանի Ակնաղբյուր գյուղի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագայ Սերգեյ Աթաբեկյանը, որը ներկայացնում է ՀԱԿ -ը, այդ տեղամասի գրանցումների մատյանում գրառել է , որ տեղամասում ժամկետային ծառայության զինվորները քվեաթերթիկի վրա նշում են կատարում կարմիր թանաքով գրիչով, նրանք գրիչը փոխանցում են միմյանց: Դ. Աբովյանն ասաց, որ ընտրական օրենսգիրքը գրչի թանաքի գույնի սահմանափակում չի սահմանում:

Իջեւան քաղաքում տեղակայված Տավուշի մարզի թիվ 41 ԸԸՀ նախագահ Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ ժամը 14-ի դրությամբ թիվ 41 ընտրատարածքում ցուցակային 56 266 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 11773-ր, որը կազմում է ընտրողների 20,92 տոկոսը: Ա. Սարգսյանի վկայությամբ ՝քվեարկության ընթացքի վերաբերյալ բողոքներ չկան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031