Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում «այո»-ների թիվն ամենաշատն է. ԿԸՀ տվյալներ

Դեկտեմբեր 07,2015 22:15

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երեկ՝ դեկտեմբերի 6-ին, Հայաստանում անցկացված հանրաքվեի ընթացիկ արդյունքների նախնական ցուցանիշն ըստ մարզերի եւ ըստ տեղամասերի:

Ըստ այդ տեղեկատվության՝ «այո» եւ «ոչ» քվեներն ամենաշատ եղել են Երեւանում, համապատասխանաբար՝ 207507 ձայն (կամ ընտրությունը մասնակցած քաղաքացիների 52.92%-ը) եւ 161720 ձայն (կամ ընտրողների 41.24%-ը): 21823 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, իսկ 570-ում անճշտություններ են եղել: Երեւանում հանրաքվեին մասնակցել է 392119 հոգի, կամ ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց 46.36%-ը:

ԿԸՀ-ի տեղեկատվության համաձայն՝ մարզերից «այո»-ն ամենաշատ եղել է Արարատում՝ 112858 ձայն, կամ ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց 77.93%-ը: Այս մարզում «ոչ» են քվեարկել 28532 հոգի (19.70%): Անվավեր է ճանաչվել 3312 քվեաթերթիկ: Ընտրական ցուցակներում գրանցված են եղել 217792 հոգի, սակայն հանրաքվեին մասնակցել են 144821 հոգի (66.50%):

Չնայած, որ Գյումրիում հաղթել է «ոչ»-ը, մարզերի ընդհանուր ցուցանիշով ամենաշատ «ոչ»-ը եղել է ոչ թե Շիրակի մարզում, այլ Լոռիում՝ 43149 ձայն (39.20%): Լոռու մարզում Սահմանադրական բարեփոխումների նախագծին «այո» են ասել 61913 հոգի (56.24%): Այս մարզում ընտրության իրավունք է ունեցել 238055 հոգի, բայց հանրաքվեին մասնակցել է 110084 (46.24%):

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հանրաքվեին ամենաակտիվ մասնակցությունը եղել է «Այո»-ի նախընտրական շտաբի պետ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծննդավայր Արարատի մարզում (66.50%): Երկրորդ տեղում է Սյունիքի մարզը (61.14%):

Հանրաքվեին մասնակցության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Շիրակի մարզում: Այստեղ ընտրելու իրավունք են ունեցել 230560 հոգի, սակայն մասնակցել են 95144-ը (41.27%):

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031