Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ճանաչում են մաֆիայով, Քիմ Քարդաշյանով ու Ցեղասպանությամբ

Դեկտեմբեր 12,2015 18:00 Share

Գերմանիայի Լայպցիգ քաղաք մեկնած հայ լրագրողների խումբն այցելել էր շատ հայտնի MDR հեռուստաընկերություն: Լրատվական բաժնի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ փորձեցինք պարզել, թե իրենց հեռուստաընկերությունը որքան հաճախ է անդրադառնում Հայաստանին եւ ինչ նյութեր է հեռարձակել մեր մասին: Ցանկը մեծ էկրանի վրա ցուցադրեցին, ու պարզվեց՝ մեր երկրին վերաբերող ընդամենը 3 նյութ կա: Մեկը Հայոց ցեղասպանության մասին էր, որը հեռարձակվել էր ապրիլի 24-ին, մյուսը՝ Քիմ Քարդաշյանի, որն ամուսնու եւ քրոջ հետ եկել էր Հայաստան, իսկ երրորդը՝ մաֆիայի մասին: Ըստ տեղեկատվության՝ Գերմանիայում ակտիվացել են թմրամիջոցների վաճառքի, ավտոմեքենաների հափշտակման, դրամաշորթման, զենքի առեւտրի եւ փողերի լվացման դեպքերը, որոնք իրենց ձեռքն են վերցրել իտալական եւ ռուսական մաֆիայի հանցախմբերը: Իսկ որ ամենակարեւորն է՝ նրանց լիդերներն են հենց մեր հայերը: Այսքանով ավարտվում է գերմանական առաջատար լրատվամիջոցում Հայաստանի մասին տեղեկատվությունն  ու պատկերացումը:

1-2

Լուսանկարները՝ Հռիփսիմե Ջեբեջյանի

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031