Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի Պերմյակով. «Եթե մենակ էլ չլինեի, չէի ասի». 168.am

Դեկտեմբեր 23,2015 21:44

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի՝ սատանիստ լինելու հանգամանքը պետք է ստուգվի համապատասխան փորձաքննությամբ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց դատական հոգեբան Էլդա Գրինի, ով նաև մասնակցել է Վ. Պերմյակովի նկատմամբ կատարված փորձաքննությանը:

Նա նշեց, որ Պերմյակովն իրեն պատշաճ է պահել փորձաքննության ընթացքում: «Շատ հանգիստ, ժպիտով էր մեզ հետ՝ հոգեբանների և ինձ հետ, և ուրախ էր, որ հանգիստ են խոսում իր հետ, մարդավարի, ուղղակի զրույցի ոճով ենք խոսել: Եվ ամբողջ գործողությունների պատճառաբանությունը հիմնականում հետևյալն էր, որ ինքը պարզապես չէր ցանկանում բանակում ծառայել, շատ էր կարոտել ծնողներին, այն հարազատ վայրը, որտեղ ինքն ապրել էր և այդպիսի պլան էր մշակել: Երբ ես հարցի՝ մենա՞կ ես արել, դա մի քիչ հավատալու չէ, որ այդ արագությամբ կարողանար բոլորին այդպես ոչնչացնել, ասաց՝ եթե մենակ էլ չլինեի, չէի ասի»,- ասաց Էլդա Գրինը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «168.am»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031