Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյանը պատմել է իր եւ հայր Անտոնի ու Արթուր Վարդանյանի ծանոթության մասին

Դեկտեմբեր 25,2015 22:15

Փաստաբան Ստեփան Ոսկանյանը այսօր հանդիպել է իր պաշտպանյալ, ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ: Փաստաբանի խոսքով, Շիրխանյանն ունի առողջական խնդիրներ:

«Մենք առողջական խնդիրների մասին բարձրաձայնեցինք նաեւ առաջին ատյանի դատարանում, որ, եթե դատարանը, ելնելով մեղադրանքից, գտնի նրա նկատմամբ խափանման միջոցը որպես կալանավորում, հաշվի առնի առողջական խնդիրներն ու նշանակի գրավ՝ որպես այլընտրանքային միջոց: Բայց դատարանը հաշվի չառավ, այսօր վերաքննիչ բողոք եմ ներկայացրել»,- ասաց փաստաբանը:

Պարոն Ոսկանյանն ասաց, որ Շիրխանյանն այս ընթացքում մի ցուցմունք է տվել, որտեղ պատմել է, որ ճանաչում է Արթուր Վարդանյանին եւ այդ գործով կալանավորված հայր Անտոն Թութունջյանին. «Ասել է՝ սովորական, գործնական շփումներ են եղել, հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր: Այլ գործնական ու կազմակերպչական բնույթի հանդիպումներ չեն եղել»:

Պարոն Ոսկանյանը նաեւ ասաց, որ թեեւ ըստ մեղադրանքի՝ պարոն Շիրխանյանը ճանաչում է խմբի անդամներին, կապ է ունեցել նրանց հետ եւ  հանձնարարություններ ստանձնել. «Բայց որեւէ ապացույց չունենք նշվածի վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ Շիրխանյանին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու համար:

Ըստ նախաքննական մարմնի, Նորք Մարաշում նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի, թիրախում եղել են քաղաքացիներ, իշխանության առանձին ճյուղեր, ու պետական մարմիններ: Այդ գործի շրջաններում կալանավորվել են 2 տասնյակից ավելի անձինք, այդ թվում նաև` կանայք:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031