Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Մովսեսը, Նարեկ Սարգսյանը եւ Վարդան Աճեմյանը՝ պետական մրցանակակիրներ

Դեկտեմբեր 31,2015 17:03

ՀՀ նախագահը դեկտեմբերի 29-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական մրցանակներ շնորհելու մասին:

1. Գրականության և արվեստի բնագավառում՝

1) գրականության և հրապարակախոսության ոլորտում՝ Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ (Հակոբ ՄՈՎՍԵՍ)՝ «Յոթներորդ որսորդություն» բանաստեղծությունների ժողովածուի համար.

2) երաժշտության ոլորտում՝ Վարդան ԱՃԵՄՅԱՆԻՆ՝ «Հնչյունի թատրոն» լարային նվագախմբի, գոսերի և դաշնամուրի համար» ստեղծագործության համար.

3) կինոարվեստի ոլորտում՝ Վահե ԿԵՎՈՐԿՈՎԻՆ (ռեժիսոր), Սամվել ԲԱԲԱՍՅԱՆԻՆ (օպերատոր), Հայկ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ (օպերատոր), Աննա ԴԵՐՁԱԿՅԱՆԻՆ (սցենարի հեղինակ) և Արթուր ՓԱՐՍՅԱՆԻՆ (մոնտաժող)՝ «Արմենիա». ծովից ծով» վավերագրական ֆիլմի համար:

2. Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում՝ Նարեկ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ (ճարտարապետ), Պոլ ՉԱԹԱԼԲԱՇՅԱՆԻՆ (կոնստրուկտոր) և Ստեփան ԱԽՈՅԱՆԻՆ («Սպիտակ Տնակ» ՍՊԸ-ի տնօրեն)՝ Երևանի Վազգեն Սարգսյան փողոցում կառուցված կառավարական վարչական համալիրի համար:

3. Ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում՝ Աշոտ ՍԱՂՅԱՆԻՆ, Աննա ՄԿՐՏՉՅԱՆԻՆ և Հայարփի ՍԻՄՈՆՅԱՆԻՆ՝ «Նոր սերնդի ոչ սպիտակուցային ամինաթթուների արդյունավետ փոքրածավալ արտադրական տեխնոլոգիա» աշխատանքի համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031